Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Կենգուրուն ձախ ոտքով հրվելիս ցատկում է 2մ, աջով՝ 4մ, երկու ոտքով՝ 7մ: Ամենաքիչը
քանի՞ թռիչք պետք է անի, որպեսզի անցնի ճիշտ 300մ:

Պատ.՝ 44 թռիչք։


Վերելակը 1-ին հարկից 6-րդ հարկ բարձրանում է 30 վայրկյանում: Քանի՞ վայրկյանում վերելակը կբարձրանա 1-ին հարկից 3-րդ հարկ:

Պատ.՝ 12 վարկյանում։


100սմ երկարությամբ կողմ ունեցող քառակուսուց կտրեցին հանեցին 80սմ երկարությամբ կողմ ունեցող քառակուսի: Մնացած մասը կտրտեցին 1սմ կողմ ունեցող քառակուսիների և դրանցով նոր քառակուսի հավաքեցին: Որքա՞ն եղավ այդ քառակուսու կողմը:

Պատ.՝ 60 սմ։


Եռանիշ թիվը 12 անգամ մեծ է իր թվանշանների գումարից: Գտեք այդ թիվը:

Պատ.՝ 18։


Եթե երկնիշ թվին գումարենք նույն թվանշաններով, բայց հակառակ կարգով գրված թիվը, ամբողջ թվի քառակուսի կստացվի: Գտեք այս պայմանին բավարարող երկնիշ թվերի քանակը:

Պատ.՝ 0 (այսինքն չկա)։

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

Տեքստից դու՛րս գրիր բոլոր գոյականները․



Ժուան Քաբրալը մի բարձրահասակ մեքսիկացի էր, որ աշխատում էր հորեղբորս այգում, որթատունկերը ուտելու ժամանակ: Նա մի աղքատ մարդ էր, որի ամբողջ ունեցվածքը իր կին Կոնսուելյան էր՝ Պաբլո և Պանչո որդիների հետ միասին, երեք դստիրակները, իր կաղ զարմիկ Ֆեդերիկոն՝ չորս շների ու մի կատվի ուղեկցությամբ, կիթառը, հին կոտորակի հրացանը և արդեն վաղուց պառաված ձին, որ քաշում էր դատարկ ամանեղենի շրըխկ-թըրխկոցով լիքը ծածկած սայլը:Այդ առավոտ ես ու հորեղբայրս հանդարտ զրուցում էինք ագարակի բակում, երբ ճանապարհի ծայրին երևաց սայլը, և Ժուանը իր ամբողջ թափառական խմբի հետ միասին ուղղվեց մեր կողմը:- Սա ի՞նչ է,- զարմացավ հորեղբայրս:- Մեքսիկացիներ են,- ասացի:- Ի՞նչ գիտես,- նորից զարմացավ հորեղբայրս:- Շներին նայիր,- բացատրեցի ես: — Մեքսիկացիները պարզ ու ազնվասիրտ ժողովուրդ են: Ամենաաղքատ մեքսիկացին էլ շների մի ամբողջ ոհմակ է պահում: Նրանք հնդկացիների և ուրիշ ազնվազարմ ցեղերի խառնուրդ են:- Ի՞նչ են ուզում,- ասածիցս անհանգստացավ հորեղբայրս:- Աշխատանք,- ասացի ես,- դա դեմ է նրանց ազնվազարմ բնությանը, բայց կյանքն ստիպում է, որ աշխատեն:Ինչպես երևում է, հորեղբորս բոլորովին չհուզեց իմ ճառը:- Որթատունկերս ես ինքս եմ ուտելու,- հայտարարեց նա:- Նրանց ի՞նչ,- ասացի ես,- կշրջվեն ու կգնան մի ուրիշ ագարակ:Բեռնասայլակը դանդաղ ագարակի բակը մտավ, և Ժուան Քաբրալը բարձրահասակ մեքսիկացու իր ողջ վեհությամբ ողջունեց մեզ՝ «Բուենոս դիաս, ամիգոս»: Հետո կոտրտված անգլերենով տեղեկացավ.- Այստեղ աշխատանք կճարվի՞ մի ուժեղ մեքսիկացու համար:- Այսինքն ո՞ւմ համար,- հարցրեց հորեղբայրս ինձ:- Ինձ համար,- ասաց մեքսիկացին,- Ժուան Քաբրալի:- Ժուան Քաբրալ,- կրկնեց հորեղբայրս,- չէ, աշխատանք չկա:- Ինչքանո՞վ,- Ժուանն անտեսեց հորեղբորս պատասխանը:- Ի՞նչ է ասում,- հորեղբայրս չհասկացավ մեքսիկացու ասածը ու, սարսափելի շփոթված, մի ծխախոտ վառեց:- Նա ուզում է իմանալ, թե որքա՞ն ես վճարելու,- թարգմանեցի ես:- Վճարելու մասին ո՞վ բան ասաց: Ես աշխատող չեմ վարձում:- Հետո ի՞նչ,- ասացի ես,- նա համենայն դեպս ուզում է իմանալ: Նա հրաշալի գիտի, որ դու աշխատող չես վարձում:Հորեղբայրս շվարեց:

Рубрика: Ֆրանսերեն

🇨🇵

Դասարանում կան սեղաններ և աթոռներ։

Dans classe il y a des tables et des chaises.

Պայուսակի մեջ կան գրքեր և քանոն։

Dans le cartable il y a des livres et  une règle.

Սրանք պայուսակներ են։

Ce sont   des  cartables.

Ես խաղում եմ գնդակով։

Je joue à la balle.

Рубрика: Մայրենի, Խոհանոց

Թխվածքաբլիթի բաղադրատոմսը 🍪

Պահքային տրյուֆելներ
1թեյի բաժակ ձեթ,կես բաժակ շաքարավազ,1 թ/գդ սոդա,1ճ/գդ քացախ,կես բաժակ տաքոտ ջուր,1 ճ/գդ դարչին ու այնքան ալյուր,որ ստացվի փափուկ խմոր,ձեռքերից պոկվի: Պատրաստել ընկույզաչափ գնդիկներ,տրյուֆելի ձև տալ, գագաթը թաթախել քունջութի մեջ ու թխել: Շատ համեղ է,ուղղակի,քանի որ ձու չկա,թխվելիս մի քիչ փռվում է :

Рубрика: Մայրենի

Թեյի մասին🍵

Հնդկական Թեյ

Այուրվեդայի փորձը հանգեցրեց բուսական թեյերի օգտագործման երկարատև ավանդույթներին։ Հնդկական ավանդական խոհանոցում վաղուց օգտվում էին բույսերի և համեմունքների բուժական հատկություններից, ինչպիսիք են` հիլը, սև պղպեղը, քաղցրարմատը, դաղձը և այլն, և թեյերը որոնք ավանդաբար պատրաստվում էին բույսերի տերևներից և համեմունքներից, օգտագործվում են դարերեր շարունակ չնչին և լուրջ վնասվածքների դեպքում։ Թեյը նույնպես խառնվում է այս ավանդական խոտաբույսերի հետ։ Չայի համը անգլ.՝ (Chai), (քաղցր և կաթնային) օգնում է քողարկել որոշ դեղորայքների և հավելումների ավելի ուժեղ և դառը բուրմունքը, մինչդեռ կան ավելի հաճելի բույր ունեցող թեյեր, ինչպիսիք հիլը և կոճապղպեղն են, ևս ունեն առողջարար հատկություններ։

Կանաչ Թեյ

Կանաչ և սև թեյ ստանում են նույն թեյի թփի տերեվներից, սակայն տարբեր ձևերով։ Կանաչ թեյը նախապես մշակվում է 170-180 °C գոլորշիով, որից հետո թթվեցումը շարունակվում է ոչ ավել քան երկու օր։ Թթվեցման պրոցեսին հաջորդում է տաքացման պրոցեսը կամ ընդհանրապես չի իրականացվում։ Թեյը թթվեցվում է 3-12 % — ով։

Կանաչ թեյը ունի նիհարեցնող հատկություն։

Բազմաթիվ Ասիական կանաչ թեյի տեսակներ ունեն նկատելի տարբերություններ, պայմանավորված աճման պայմաններից, տերեվների հավաքման և մշակման եղանակից[1]։ Կանաչ թեյը ծագում է Չինաստանից[2] և տարածված է Ասիայում ( Ճապոնիայի, Կորեայի, Մերձավոր Արևելք)։ Արևմտյան երկրներում, որտեղ գերակշռում է սև թեյը, կանաչ թեյը տարածվեց 20-րդ դարի վերջին։