Рубрика: Հասարակագիտություն

Կոռուպցիա

Ինչ է կոռուպցիան

Կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է` անձնական օգուտ ստանալու նպատակով։

Որոնք են կոռուպցիայի առաջացման պատճառները։

Ցանկացած երկրի, առավել ևս Հայաստանի համար, կոռուպցիան չարիք է․«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած քաղաքական ուժերի մասնակցությամբ քննարկման ժամանակ իրենց կուսակցության տնտեսական զարգացման տեսլականը ներկայացնելիս այսպես ասաց Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հրայր Թովմասյանը:

«Դրա առկայության դեպքում որևէ հանրային իշխանության որևէ օրգան չի կարող աշխատել: Այս խնդիրը պետք է լուծել»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է միայն խոսելով չառաջնորդվել, պետք է ցույց տալ քայլեր, թե ինչպես պետք է կոռուպցիոն ռիսկերը նվազեցնել:

Կոռուպցիայի առաջացման պատճառ նա համարեց անպատասխանատվությունը: «Անպատասխանատվությունն էլ գալիս է քաղաքական վերահսկողության պակասից: Ուստի սա մեր գլխավոր առաքելությունն է լինելու»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց այս խնդրում հետևողականության ապացույցներից է վերջերս կալանավորված դատավորի օրինակը:

Կարելի է արդյոք նշել կոռուպցիայի գոյության համար մեղավորների ինչ-որ շրջանակ։

Այո,քանի որ կոռուպցիան մեծամասամբ անում են հարուստ մարդիկ,ովքեր X-մարդու կաշառում են։

Рубрика: Հասարակագիտություն, Uncategorized

Առաջնորդություն

Առաջնորդություն (լիդերություն), որևէ մի խմբում առաջնորդելու մղում, մարդկանց խմբի մոտիվացման արվեստ է, որպեսզի հասնեն հիմնական նպատակներին։ Կոլեկտիվի սոցիալ-հոգեբանական կառուցվածքը հանգում է փոքր խմբերում առաջնորդի հանդես գալուն։ Առաջնորդումը բնական սոցիալ-հոգեբանական գործընթաց է, այն անձի կարողությունն է՝ անհատների կամ նրանց խմբի վարքի վրա ազդելու՝ հանուն կազմակերպության նպատակների իրականացման։ Առաջնորդումը համատեղ աշխատանքի ամբողջականացման, կազմակերպության անդամների ներուժի բազմապատկան հզոր մեխանիզմ է։

Առաջնորդները ծնվո՞ւմ են, թե դառնում․ իսկապես շատ կարևոր հարց է հատկապես նրանց համար, ովքեր ձգտում են գլխավորել թիմեր և մեծ ընկերություններ կամ օգնել մյուսներին հասնել իրենց առջև դրված նպատակներին։ Շատերը հակված են հավատալ, որ առաջնորդությունը տրվում է մարդուն ի ծնե, սակայն բավականին մեծ բազմություն պնդում է, որ այն, ինչպես մնացած ամեն ինչ, իրագործելի է աշխատասիրության շնորհիվ։Այսպիսով, ունեք Դուք առաջնորդության տաղանդ, թե ոչ, միևնույն է, եթե ցանկանում եք առաջնորդ լինել, պետք է աշխատեք ինքներդ Ձեզ վրա, բացահայտեք, զարգացնեք և ամրապնդեք առաջնորդ լինելու Ձեր տաղանդը։

Աղբյուրներ` 1, 2

Рубрика: Հասարակագիտություն

Պատասխանատվություն

  • Ինչ նկատի ունեք երբ մեկի մասին ասում եք պատասխանատու մարդ է։

Երբ որ մարդը կատարում է նրա առաջ դրված պարտականություները ժամանակին։

  • Թվարկեք թե ինչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։

Աշակերտները պետք է սովորեն իսկ ուսուցիչները սովորեցինեն։

  • Ձեր կյանքում լինու՞մ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ներքուստ չեք հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում եք:

Իհակե լինում է, բայց մեկ է, պետք է հանդուրժողական լինել նույնիսկ ինչ որ չափով, իսկ եթե չէ, հնարավոր է, որ խնդիրներ կառաջանան և հոգեպես և ֆիզիկապես։

  • Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:

Մարդիկ կլինեն ավելի կռվարար և ինքնակամ։ Պետք է մի քիչ հանդուրժողական լինել, հանդուրժողական չլինելով, հնարավոր է որ առաջանան հոգեկան խնդիրներ։ Պետք է մի քիչ հանդուրժողական լինել և զսպել մեզ։

  • Ինչու՞ է հանդուրժողականությունը կարևոր ժողովրդավարական հասարակությունում:

Այդպես մարդկանց և ժողովրդի մեջ ընկերական և բարեկամական կապը ավելի շատ և ամուր կձևավորվի, բայց մեր ժողովրդի մի մասը հանդուրժողական են, որը շատ լավ է։

Рубрика: Հասարակագիտություն

Արդարություն

Բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:

Արդարությունն իմ համար նա է երբ օրինակ՝ մարդկանց վեճը ինչ որ բանի միջև ավարտվում և կիսվում է երկուսի ուզած ձևով։ Հիմնականում վերջերս արդարադատության հարց կա բոլորի միջև և անձնական առումով, և քաղաքական։ Բոլոր հարցել էլ լուծելի են և արդարադատություն միշտ կա, նույնիսկ ամենադժվար դեպքերում։

Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով:

Մեկ էլ կտեսնես, երթուղայինում մի կին ասում է, որ անարդար է, ինչու ոչ ոք իրեն տեղ չի տալիս նստելու, իսկ նստած երիտասարդ տղայի մտքով, երևի, անցնում է` ինչն է անարդար, չէ որ նույն գումարն են իրենք վճարում: Ի՞նչ տարբերություն` ով է կանգնած, ով` նստած: Շուկայում էլ լսում ես` որքան անարդար է: Տե ՛ս, տոներ են մոտենում, իսկ գները, փոխանակ իջնելու, բարձրանում են: Վաճառողն էլ երևի մտքում մտածում է` ինչքան անարդար է կյանքը, ինքը աշխատի, այսքան բերք ու բարիք ստեղծի, այս ցրտին էլ մրսի դրսում, ու իր ապրանքը ոչ ոք չգնի, փոխարենը` սակարկել փորձի: Անարդար է, չէ ՞:

Բերեք օրինակներ ձեր առօրյաից:

Իմ առօրյան հիմնականում արդար է անցնում։ Իհարկե կան դեպքեր երբ ընկերներս կամ մարդիկ շատ անարդար են վարվում ինձ հետ բայց հիմնականում ամեն ինչ լուծվում է։

Рубрика: Հասարակագիտություն

Ազատություն

  • Ինչ է ազատությունը


Ազատությունը այն է, որի ժամանակ դու հոքսեր և մտածելու բաններ չունես: Ճիշտ է պահեր են լինում որտեղ ազատությունը տարբեր իմաստներ է ունենում որոնցից մի քանիսը խոսքի ազատությունը, սեփական երկրի ազատությունը ապրելակերպի ազատությունը և այլ: Մարդիկ և կենդանինները կյանքում լինում է մի պատ, երբ նա չի կարող լինել ազատ, չի լինում այնպես, որ ամեն կենդանի կամ մարդ այնպիսի կյանք ապրի որտեղ նա ոչմի խնդիր կամ հոքս չունի:

  • Ազատություն տեսակներ

Խոսքի ազատությունն այն ազատությունն է, որն ապահովում է մարդու մտքերն ազատ արտահայտելու իրավունքը թե՜ բանավոր, թե գրավոր։
Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը:
Ստեղծագործական ազատություն։ Ըստ ստեղծագործական ազատության ՝ ստեղծագործ մարդն ունի իրավունք իր ցանկությամբ ընտրել ցանկացած թեմա և նկարագրություններ։
Կրոնի ազատությունը մարդու ցանանկացած կրոն դավանելու կամ ընդհանրապես ոչ մի կրոն չդավանելու իրավունքն է:
Քաղաքական ազատությունը բնութագրվում է որպես ճնշումներից կամ բռնությունից ազատ փոխհարաբերությունները։

  • Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին: 

Մեր հայ հերոսները անկեղծ ամենա լավ մարդիկ են այս աշխարհում ովքեր, որ իրենց կյանքը զոհաբերել են ոչ իրենց ապրելու այլ իրենց երկրի վրա մարդիկ կարողանան ազատ և անհոքս ապրել: Ճիշտ է նրանք հեռացել են այս կյանքից, բայց գոնե նրանք իրենց կյանքերով ազատել են տարբեր մարդկանց նաև ազատել են իրենց տարբեր հոքսերից: Ճիշտ է նրանք ազատության համար կռիվ են արել և նրանք հաջորդ կյանքում արդեն իրականում ազատ կլինեն:

  • Ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր:  
Рубрика: Հասարակագիտություն

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

  • Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Արժեք ասելով ես հասկանում այն բաները, որոնք ես իմ կյանքում ամենաշատն եմ կարևորում և աժեքավորում։

  • Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:

Վստահությունը, բարությունը, ազնվությունը, մեծահոգությունը, խելացի լինելը, ուժեղ լինելը, մարդ լինելը։

  • Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը  գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:

Իմ կարծիքով մարդ, եթե ունենում է հա՛մ գիտելիք հա՛մ կենսափորձ նա կսկսում է ամեն ինչ ավելի գնահատել, կարևորել և արժեքավորել։ Կենսափորձ և գիտելիք ունենալու համար մարդ պետք է ունենա նպատակ և ցանկություն։ Պատկերացրեք, եթե մենք չունենայինք նպատակ մենք չէինք սկսի սովորել և դրա արդյունքում չէինք ունենա նաև կենսափորձ։ Իսկ, եթե ունենում ես կենսափորձ ուրեմն արդեն սկսում ես արժեքավորել այն ինչ ունես և սկսում ես գնահատել այդ արժեքները։

  • Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:

Իմ կարծիքով ոչ մի արժեք իր նշանակությունը չի կորցնի, որովհետև այս աշխարհում կա 7,8մլդ մարդ և ամեն մեկը մի բնավորություն ունի և ամեն մեկը մի բան է կարևորում այս աշխարհում։

Рубрика: Հասարակագիտություն

Ընտանիք, ազգ, մշակույթ

  • Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ

Ընտանիքից արաջանում են նոր սերունդներ,ազգը շատանում է։ Մենք մեծաում և դաստիրակվում ենք մեր ընտանիքում և մեր դաստիրակությունը մենք կարող ենք սերունդներով փոխանցել,նույնիսկ կարող ենք ուրիշ մարդկանց դաստիրակել։ Ընտանիքը հասարակության մեջ կազմում է մի փոքր մաս։

  • Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության ու կայունության համար,ինչն է ընտանիքում միավորում մարդկանց

Մարդկանց կապում է իրար սերը, հավատարմությունը, հարգանքը մեկը մյուսի նկատմամբ։ Ընտանիքի ամրության համար հարկավոր է գումար սեր, հարգանք, հավատարմություն, վստահություն և այլն։

  • Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելություններն ու թերությունները

Մեծ ընտանիքների առավելությունները հարուստ վիճակում շատ դրական է նրանք հաճախ խնդիրների մեջ չեն ընկնում, իսկ եթե ընկնում են կարողանում են իրենց ծանոթներով հեշտ պրծնել։ Մեծ ընտանիք ունեցող աղքատ վիճակում ապրող ընտանիքները ունեն ավելի շատ խնդիրներ` գումարի, սննդի, հոգատարության, խնդիրների, սիրո և շատ այլ խնդիրներ։
Փոքր ընտանիքներ ունեցող հարուստ մարդիկ մի փոքր տխուր են, մենակ լինելու պատճառով, բայց դա ունի իր առավելությունները, նրանք շատ են կարողանում գումար պահել, և կարող են օգտվել գրեթե բոլոր հաճույքներից։
Իսկ արդեն փքար և աղքատ ընտանիքը մի փոքր ավելի լավ են քան մեծ և աղքատ ընտանիքները, բայց նայեց ունեն վատ կողմեր` շատ գումար չեն կարող խնայել, պարտքերի և կոմունալների վարձը դժվար են մարում և այլն։

  • Ի՞նչն է նյութական արժեք և ինչը՝ հոգևոր:

Նյութական արժեքը դա այն է, ինչ հիմա բոլորի մոտ կա, Օրինակ՝ հերախոս,գումար,շորեր,ուտելիք,շուն և այլն։ Իսկ նյութական արժեքը դա բարի հոգին է, սիրով լի,ազնիվ,դա լավ կողմը, նաև հոգևոր արժեքը կարող է լինել վատը։ Օրինակ՝ չար բնավորությունը, նախանձը, ջղայնությունը և այլն։

Рубрика: Հասարակագիտություն

Վանո Սիրադեղյանի մասին

Վանո Սմբատի Սիրադեղյան (անձնագրով՝ Վանիկ Սիրադեղյան, նոյեմբերի 13, 1946, Կոթիգեղ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ — հոկտեմբերի 15, 2021), Հայաստանի պետական, կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս։ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ[10]։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

Рубрика: Հասարակագիտություն

Համակեցություն,համագործակցություն, հաղորդակցություն

  • Ինչը կարող է անձնական շփումների պատճառ դառնալ

Երբ երկու մարդ ունեն նույն նաղասիրութուները, մարդու բնավորություը, իր հոբիները,արտաքինը,սեռը,կրոնը,ազգը և այլն։

  • Ինչ է համակեցություն,համագործակցություն, Հաղորդակցություն

Համակեցությունը այն է որ դու այդ մարդու հետ կարողանում ես հաշտ ապրել,համագործակցությունը դա իրար օգնելն է։Հաղորդակցությունը դա շփումն է մարդկանց միչև։

  • Ինչ է անհրաժեշտ խմբի ներսում ծագած հակասությունները հաղթահարելու համար

Պետք է լսել բոլոր տարբերաակները և ստեղծել մի այնպիսին որ դուր կգա բոլորին։

Рубрика: Հասարակագիտություն

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: 

Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:

1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել`   պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:

Միաբանությունը 1772թ. երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում: Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։

Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:

Աղբյուր