Рубрика: Քիմիա

Թեստ։ Քիմիա

  1. Հետևյալից ո՞րն է քիմիական նշանների և ինդեքսների միջոցով նյութի բաղադրության արտահայտման գրառումը,

1) քիմիական հավասարում

3) քիմիական ռեակցիա

4) քիմիական տարր

2) քիմիական բանաձև

2)Ո՞ր մասնիկներն են ատոմի միջուկում, որը(որոնք)՝ էլեկտրոնային

1) պրոտոն, էլեկտրոն և նեյտրոն

2)պրոտոն և էլեկտրոն, նեյտրոն

3) նեյտրոն և պրոտոն, էլեկտրոն

4) նեյտրոն և էլեկտրոն, պրոտոն

  1. Ինչպես են փոփոխվում տարրերի մետաղական և ոչ մետաղական հատկությունները պարբերություններում ձախից աջ.

1) մետաղականն ուժեղանում է, ոչ մետաղականը՝ թուլանում

2) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ ուժեղանում

3) մետաղականը մնում է անփոփոխ, ոչ մետաղականը՝ թուլանում

4) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ մնում անփոփոխ

  1. Ի՞նչ քիմիական կապ է առաջանում միևնույն ոչ մետաղի ատոմների միջև էլեկտրոնային զույգի առաջացման հաշվին.

1) իոնային

2) կովալենտային բևեռային

3) կովալենտային ոչ բևեռային

4) իոնային և կովալենտային ոչ բևեռային

  1. Հետևյալ տարրերից որի՞ մոլեկուլն է միատոմանի սովորական պայմաններում.

1) ազոտ

2) նեոն

3) քլոր

4) ջրածին

  1. Ջրածնի ո՞ր հատկությունը ֆիզիկական չէ.

1) օդից թեթև է

2) ջրում համարյա անլուծելի է

3) անհոտ է և անգույն

4) այրվում կամ պայթում է օդում

Թեստ 2

  1. Հետևյալներից ո՞րն ունի քիմիական բանաձև

1) օդ

2) շաքարաջուր

3) կաթ

4) կերակրի աղ

  1. Ջրի և բենզինի խառնուրդի բաղադրիչների որ հատկության տարբերությունից օգտվելով կարելի է այդ խառնուրդը բաժանել բաղադրիչների.

1) գույնի

2) միմյանց մեջ չլուծվելու

3) մագնիսական հատկությունների

4) մոլեկուլների չափերի

  1. Ծծմբի և երկաթի փոշիները լավ խառնել են, ապա ստացված խառնուրդը տաքացրել: Ի՞նչ երևույթ(ներ) է(են) տեղի ունեցել.

1) միայն ֆիզիկական

3) նախ ֆիզիկական, ապա քիմիական

2) միայն քիմիական

4) նախ քիմիական, ապա ֆիզիկական

4)Հետևյալներից ո՞րն է հիմնային օքսիդի բանաձև.

1) Li2Օ

2) C02

3) S03

4) Si02

5)Ո՞ր բյուրեղավանդակն է համապատասխանում կերակրի աղին.

4

6)Համապատասխանեցրե՛ք տարրի նշանը և այդ տարրի ատոմի հիմնական վիճակի էլեկտրոնային բանաձևը.

Рубрика: Աշխարհագրություն

Մեծ Բրիտաիյա

  • Բնութագրել Մեծ Բրիտանիայի աշխարհագրական դիրքը:

Մեծ Բրիտանիան գտնվում է Եվրոպայի հյուսիս-արևմուտքում։ Այն բաղկացած է Մեծ Բրիտանիայի կղզուց, որը պարունակում է Անգլիա, Շոտլանդիա և Ուելս, և Հյուսիսային Իռլանդիա, որը զբաղեցնում է Իռլանդիայի կղզու մի մասը։

  • Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները: 
  • Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները

Մեծ Բրիտանիայի ռելիեֆը հիմնակնաւոմ հարթ է։ Մեծ Բրիտանիան կարող է սեփական իր պահանջներով բավարարել նավթը, գազը և քարածուխը։

  • Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը: 

Մեծ բրիտանիայի ամենազարգացած ճյուղը սպասարկումն է (ծառայություն), իսկ հետո հետևում է արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։

  • Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում: 

Մեծ Բրիտանիայի զարգացումը կախված է արտաքին տնտեսական կապերից։ Մեծ Բրիտանիան արտահանում է բազմազան մեքենաներ, սարքավորումներ, տարբեր գործվածքներ, անասնապահական մթերքներ և քիմիական ապրանքներ։

  • Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները: 
Рубрика: Uncategorized

Զուգահեռագիծ

Առաջադրանքներ

CD=6, AD=10

P=5+13+5+13=36

<A = <C = 40

<A+<C = 40 + 40 = 80

<B=<D = (360֊80) 2

<B=<D=140

ABC = ADC

AB = DC, BC = AD իսկ BD-ն ընդհանուր կողմ է: Եվ ըստ եռանկյան երրորդ հայտանիշի BCD = BAD:

<B=<D=110

<B+<D=110+110=220

<A=<C=(360֊220):2

<A=<C=70

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Մեր դպրոցի միակ պրոբլեմը

Ես, իհարկե, չեմ ուզում ոչ մեկի տրամադրությունը փչացնել, բայց շատ եմ նեղվել, որ մեր դպրոցը այսպես է անում․ նկատել եմ, որ ընդհանուր պարապունքներին մենք պարում ու երգում ենք, իսկ սահմանի մոտ մարդիկ աղոթում են իրանց կյանքի համար, վախում են, որ քնելուց հետո էլ չեն արթնանա։ Երեկ լուրերով լսեցի, որ շատ երեխաների ծնողները հասցրել են դուրս գալ գյուղերից և քաղաքներից, իսկ երեխաները չեն հասցրել։ Ու այստեղ, այս ծանր վիճակում, մենք պարում ու ուրախանո՞ւմ ենք։ Ես շատ եմ նեղվել և  մտահոգ եմ, որովհետև իմ բոլոր բարեկամները ապրում են Կապանում և Մեղրիում, որոնք շատ մոտ են սահմանին։ Նրանք ասել են, որ մեկ-մեկ լսում են կրակոցի ձայներ։ 2020 թվականին մենք այսպես չէինք անում, իսկ հիմա ի՞նչ փոխվեց։ Եկե՛ք հարգենք մեր հայրենակիցներին և, պարելու ու ուրախանալու փոխարեն, միասին կարողանանք ուժեղ մնալ։

Рубрика: Կենսաբանություն

Արտազատական և խառը գեղձեր

Հարցերը

  • Ինչո՞վ են տրբերվում իրարից տարբերվում արտազատական և ներզատական գեղձերը

Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, արյան կամ ավշի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։

Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։

  • Ո՞ր գործընթացների վրա է ազդում մակուղեղը

Մակուղեղի հորմոնները կարգավորում են մի շարք գեղձերի, աշխատանքը, նրանց աճը,հսկում են մեզի գոյացման գործընթացըև մաշկի գունավորումը։

  • Ո՞րն է վահանագեղձի գործառույթը

Վահանագեղձը մասնագիտացված ներզատիչ գեղձ է, արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոնը, որը մասնակցում է օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Գտնվում է պարանոցային հատվածում՝ վահանաճառի առջևում:

  • Ինչու՞ է ադրենալինը կոչվում է << տագնապի հորմոն>>

Միջուկային շերտի հորմոնը՝ ադրենալինը բարձրացնում է արյան ճնշումը, նեղացնում արյան անոթները, նպաստում է գլիկոգենի քայքայմանը և արյան մեջ գլյուկոզի ավելացմանը: Այն մեծ քանակությամբ արտադրվում է վտանգավոր և սթրեսային իրավիճակներում:

Գեղձերը

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և  ազդում օրգանների կենսագործունեության վրա։

Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատականներզատական և խառը։

Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:

Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը,լյարդը, քրտնագեղձերը, ճարպագեղձերը և կաթնագեղձերը։

Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։

Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ 

Խառը գեղձեր

1. Ենթաստամոքսային գեղձ

20140510195730120.gif

Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը:

Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ (շաքարային դիաբետ) հիվանդությունը: 

b73819ea49069a23e7b4diabet.jpg

Հիվանդները մշտապես պետք է հետևեն սննդակարգին,ստուգեն արյան մեջ շաքարի քանակությունը:

2.Սեռական գեղձեր

Սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Տղամարդկանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է անպտղության:

Իգական սեռական  գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։ Կանանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է մարմնի ոչ բնորոշ մազակալման և անպտղության: Գերֆունկցիայի ժամանակ կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է վաղ սեռահասունացում: 

Արտազատական գեղձեր

1.Արցունքագեղձ

aaassdfg.png

Արցունքագեղձերը  արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։

Արցունքը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը: Նրանում պարունակվող աղի բարձր կոնցենտրացիան ճնշում է, իսկ լիզոցիմ ֆերմենտը՝ վնասազերծում բակտերիաներին:

2. Թքագեղձերը

curiosidades-sobre-a-saliva-20.jpg

Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային:

3. Քրտնագեղձեր

1111.jpg

Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում (շատ են հատկապես ոտքերի մատների արանքում, թևատակերում և աճուկային ծալքերում)։ 

Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով՝ քրտնագեղձերը կարգավորում են օրգանիզմի ջերմությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները և ալկալիական մետաղների աղերը (գլխավորապես NaCl), թրջում են մաշկի մակերևույթը։ 

Рубрика: Կենսաբանություն

Վահանաձև գեղձի խնդիրներ. 7 նշան, որոնք ուղարկում է օրգանիզմը

Վահանաձև գեղձն օրգանիզմում կարևոր գործառույթներ է կատարում, և նրա աշխատանքի ցանկացած խախտում կարող է էական վնաս հասցնել առողջությանը։

1. Անհարմարության զգացում կոկորդում։ Վահանաձև գեղձը տեղավորված է կոկորդի մոտ։ Այդ պատճառով վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների պարագայում կարող են զգացվել հետևյալ նշանները.

• ցավ իրանում կամ անհարմարության զգացում
• մշտական ցավ կոկորդում կամ բորբոքում
• ձայնի փոփոխություններ։

Եթե նկատել եք այս նշանները, հարկավոր է որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի օգնությանը։ Ինքնաբուժմամբ զբաղվելու դեպքում չեք կարող լուծել բուն խնդիրը, ինչը նշանակում է, որ ապագայում վիճակն էլ ավելի է վատանալու։

2. Կենտրոնանալու հետ կապված խնդիրներ։ Տարիքի հետ ուղեղը կարող է դանդաղեցնել իր աշխատանքը և երբեմն «խճճվել»։ Բայց եթե այս խնդիրն անսպասելի է հայտնվել, և զգում եք, որ կենտրոնանալը բավական բարդ է դարձել, անընդհատ մոռանում եք, հարկավոր է անհանգստանալ և միջոցներ ձեռնարկել։ Խնդիրը կարող է լինել նաև վահանաձև գեղձի հորմոնների արտադրության փոփոխությունը։ Միայն հիշեք, որ հարկավոր չէ ինքնուրույն ախտորոշում անել. թողեք դա մասնագետին։

Рубрика: Հանրահաշիվ 7

Համակարգերի լուծման տեղադրման եղանակը

1. Աղջիկների մի խումբ շրջան է կազմել: Գայանեն Անահիտից հետո չորրորդն է ձախից և յոթերորդը՝ աջից: Քանի՞ աղջիկ է շրջան կազմել:

11

2. Նկարում պատկերված է յոթ հավասարակողմ եռանկյուն: Կետագծի երկարությունը 20 է: Որքա՞ն է սև գծի երկարությունը:

Подпись отсутствует

40

3. 186 թիվը ներկայացրեք երեք այնպիսի գումարելիների գումարի տեսքով, որոնցից յուրաքանչյուր երկուսի գումարը բաժանվում է երրորդի վրա։Նշիր այդ թվերից մեծագույնը:

100+80+6

4.  Մենք ունենք 10 փակ կողպեք և դրանք բացող 10 բանալի, որոնք խառնվել են։ Ամենաքիչը քանի՞ փորձից հնարավոր կլինի բոլոր փակ կողպեքները բացել այդ 10 բանալիով

10x9x8x7x6x5x4x3x2=3628800

5.Երկու գումարելիներից մեկը 1005 է, իսկ մյուսը՝ նրա 11/3-­ը։ Ինչի՞ է հավասար գումարը։

1005:3=335

335×11=3685

1005+3685=4690

6. Բերված պնդումներից որո՞նք են ճիշտ, որո՞նք՝ սխալ.

ա) Երկու զույգ թվերի գումարը զույգ թիվ է։

բ) Երկու կենտ թվերի գումարը զույգ թիվ է։

գ) Եթե երկու բնական թվերի արտադրյալը բաժանվում է 4­ի, ապա արտադրիչներից գոնե մեկը բաժանվում է 4­ի։

դ) Որպեսզի բնական թիվը բաժանվի 5­ի, անհրաժեշտ է, որ նրա գրառումն ավարտվի
5-­ով։

ե) Եռանկյան ցանկացած երկու կողմերի երկարությունների գումարը երրորդ կողմի երկարությունից մեծ է։

Рубрика: Հայրենագիտություն

Մարդը և շրջակա աշխարհը։ Վերլուծություն

Ժամակի ընդացում, մարդկանց մոտ առաջացավ հարց «Ի՞նչ է մարդը»։ Մի հույն իմսատասեր Պլատոն, հարցրեց իր աշակերտներից, թե ինչ է մարդը։ Աշակերտները դժվարացան պատասխանել, դրա համար Պլատոնը ինքնուրյուն փորձեց պատասանել ասելով որ, մարդը երկոտանի կենդանի է արանց փետուրների։ Դրանից հետո ուրիշ իմաստասերներ, Պլատոնին տվեցին մի փետրահան արած ճուտ և ասացին․

― Ահա, քո մարդը Պլատոն։

Մարդը բնության մի մասնիկն է: Նա օգտվում է բնությունից օգտագործելով՝ օդ, ջուր, կենդանական ու բուսական աշխարհը ու իր կյանքի ընթացքում ազդում է շրջակա միջավայրի վրա, մթնոլորտում աղբ արտանետելով ու կեղտաջրերի արտահոսքով: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Շրջակա միջավայրի աղտոտումն, առաջին հերթին ազդում է հենց մարդու առողջության վրա` առաջացնելով բազմաթիվ հիվանդություններ:

Մարդիկ ստեղծում են գործարաներ, օրական ստեղծում են նաև մեքենաներ որոնք մթնոլորտ են արտանետում թունավոր գազեր, որը մեծ վնաս է հասցնում ոչ միայն մարդուն այլ նաև հենց բնությանը: Վերացվել են շատ բուսատեսակներ, շատ կենդանատեսակներ անհետացման շեմին են և այլն: Հաճախ մարդիկ տներ և շենքեր կառուցելու համար անտառահատում են անտառները քանդում խաղահրապարակներ, չմտածելով որ ծառերը կտրելով քչանում է իրանց թթվածինը:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է բնությունը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռք չի դիպչել: Մարդիկ գիտակցում են իրենց կատարած վնասները հասցված բնությունը, բայց շարունակում են ամեն կերպ վերափոխել մեր բնությունը։

Рубрика: Ֆիզիկա

Ֆիզիկա (21.09.23)

1. Որ անհավասրաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:

Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով։

2. Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման
արագացում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:

3. Ինչ է ցույց տալիս արագացումը: Որն է արագացման միավորը, և ինչպես է այն
սահմանվում: Գրել բանաձևը:
Արագացումը սովորաբար նշանակում են a տառով (լատիներեն «ակսելերատիո»` արագացում բառից):

Եթե մարմնի արագությունը, աճելով 0-ից, t ժամանակի ընթացքում հավասարվում է v-ի, ապա այդ մարմնի շարժման արագացումը` a = v/t

4. Ինչպես է ուղղված հավասարաչափ արագացող շարժման արագացումը երբ՝

ա. մարմինը շարժումն սկսում է դադարի վիճակից

Ինչպես արագությանը, արագացմանը նույնպես վերագրում են ուղղություն: Օրինակ` եթե մեքենան սկսում է շարժվել դադարի վիճակից, ապա նրա շարժման արագացումն ուղղված է շարժման ուղղությամբ:

բ. մարմնի արագությունը, նվազելով դառնում է զրո

Հաստատուն արագությամբ, այսինքն` հավասարաչափ շարժվելիս ակնհայտ է, որ մարմնի շարժման արագության փոփոխությունը զրո է: Ուստի կարելի է ասել, որ հավասարաչափ շարժման արագացումը զրո է:

5. Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը:

V = at

S = Vt/2 կամ S = at²/2

6. Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևը։

S = 1/2Vt

V = V/2

7. Որքան է հավասարաչափ շարժման արագացումը:

a = 0

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Գործնական քերականություն(21.09.23)

1. Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր կետերի փոխարեն։

1․ Ընթացող գնացքի լուսամուտից երևում էրմոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետանում էին թանձրացող խավարում, ապա առկայծում։ 

2․ Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում են, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրովում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ 

3․ Վարպետը վերցրեց հաստոցը, անջատեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ 

4․ Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ալեկոծվում էր հոգեպարար մի երաժշտությամբ, որն ողողում էրունկնդիրների հոգիները։

5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։

2. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։

Ջանասեր, ամպոտ, ծույլ, ուսյալ, երկչոտ,  գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի,  նոսր, ողորկ, 
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ,  ստորոտ,
թանձր, անբասիր։

Ջանասեր — ծույլ, ամպոտ — ջինջ, ուսյալ — տգետ, երկչոտ — համարձակ, գագաթ — ստորոտ, օրինական — ապօրինի, անջրդի — ջրաբրի, նոսր — թանձր, ողորկ — խորդուբորդ, արատավոր — անբասիր

3. Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղղի՛ր:

Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:

Հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:

Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:

Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:

Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:

Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը:

Մոտենում է աղջկան մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:

Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը ծնկներին քնել է:

Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:

Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան:

Այլևս առավոտներն էլ չէին երգում:

Այլևս առավոտները չէին երգում:

Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

Գառնուկները հոտոտում էին հողը։

4. Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։

2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։

3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։

4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:

5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:

6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:

7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:

8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։

9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք) առած, առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։

10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկտվեց) իր վրանը։

11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում) էր։

12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):

13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։

14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։

15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

5..Տրված համանուններով կազմել նախադասություններ։

1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Իմ պապը միշտ սիրել է ուտել սերը։

Ես չեմ կարող նկարագրել նրա սերը իր պապիկի հանդեպ։

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Անգլերենում կետը վերջակետն է։

Կետերը ձուկ չեն։

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական գործիք)

Քանոնով ավելի ուղիղ կստացվեն գծերը։

Ես միշտ երազել եմ քանոն նվագել սովորել։

4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Տոննտ չբարցրացնես իմ վրա։

Իմ ամենասիրած տոնն է Նոր տարին։

6. Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝

Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջանի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է

7. Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի

Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:

Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:

Ա. վես 
Բ. նսեմ 
Գ. ցնծություն — հրճվանք
Դ. երես — դեմք
Ե. ցնծալ – ուրախանալ

8. Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:

Ա. լռիկ-մնջիկ
Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ

9Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:

Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ

10. Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:

Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

11.. Տրված անուններից որո՞նք կարող են հասարակ գոյական լինել:

ՊարգևՇանթՎարդ, Տարոն, ՇուշանԳոռ, Անի, Արարատ, ՀասմիկԱրփիՆահապետ, Սասուն, Հայրապետ, Մասիս, Նվեր

12. Ո՞ր բառերում ք-ն ածանց չէ:

Վաճառք, միտք, ելք, սլաք, ոտք, աչք, հավաք, հանք, բերք, քաղաք, ձեռք,  ։