Рубрика: Պատմություն

Ամփոփում պատմություն

Ուսումնական տարվա ամփոփում
«Պատմությու » առարկա


Մեկ տարի ուսումնասիրելուց հետո մի քանի նախադասությամբ ներկայացրու՝ ինչու ենք ուսումնասիրում «Պատմություն» առարկան:

Հետաքրքիր ճամփորդություն ժամանակով։


1. .Ինչ անուններով է հայտի համահայկական առաջին թագավորությունը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ «Հայաստան» անունը կապվում է Հայկ նահապետի անվան հետ, որը հայոց երկրի հիմնադիրն է։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է հայ ժողովրդի ինքնանվանումը կապել խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը՝ Արևմտյան Եփրատի ջրահավաք ավազանից մինչև Սև ծով՝ ներառելով Արևելա-Պոնտական լեռները։


2. Ք.Ա. VII դարի վերջին ձևավորվեց երկրորդ համահայկական թագավորությունը: Ով է նրա հիմնադիր արքան, ով է նրա անվանադիր արքան:Ինչպես է բնութագրել Տիգրան Երվանդյանին Մովսես Խորենացին:

Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 570 — մ.թ.ա. 201 թվականներին։ Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220-201 թվականներ), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535 թվականներ)։

3. Ք.Ա. II դարում Հայաստանում հաստատվում է նոր թագավորական հարստություն: Որ արքայատոհմի մասին է խոսքը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Բագրատունիների թագավորություն, միջնադարյան պետություն Հայկական լեռնաշխարհի հիմնական մասում և հարակից Կովկասյան տարածքներում, որը գոյություն է ունեցել 885-1045 (855 / 865 — 1045) թվականներին։ Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին պաշտոնապես, որպես թագավորություն՝ 885 թվականին՝ Բյուզանդական կայսրությունից և Արաբական խալիֆայությունից ստանալով արքայական թագը, իսկ փաստացի, որպես թագավորություն՝ 855–865 թվականներից՝ կրելով իշխանաց իշխան տիտղոսը։


4. Ներկայացրու «Մշակույթ» հասկացությունը:
Հնագույն շրջանից մշակույթի ինչ նմուշներ են մեզ հասել: Ում շնորհիվ է մեզ հասել հայկական առասպելների մեծ մասը; Ներկայացրու առասպելներից ամենադուր եկածը։

Հայ բանահյուսությունը սկզբնավորվել է հայկական ցեղերի և հայոց լեզվի առաջացման հետ միաժամանակ։ Պատմականորեն նախորդել է հայ գրավոր դպրությանը, դարեր շարունակ եղել ժողովրդի հոգևոր գեղարվեստական պահանջների բավարարման հիմնական միջոցը, հայ գրականության սկզբնավորման շրջանում (V դար)։


5.Համաշխարհային պատմությունից ներկայացրու, հիմնավորիր քո ամենադուր եկած թեման:

Առասպելները ամնենա ընդհանուր թեման է (էր)։



Մի քանի նախադասությամբ ներկայացրու այս ուսումնական տարվա ընթացքում -¯\(◉‿◉)/¯
.ամենադուր եկած թեման-առասպելներ
.քո նոր բացահայտումները — ¯\(◉‿◉)/¯
.ինչ թեմաներ կցանկանայիր ուսումնասիրել — ավելի շատ սկսենք քննարկել Աստվածաշնչի մասին։


10 բալանոց գնահատման սանդղաակով գնահատիր այս տարվա քո աշխատանքը — 9

«Պատմություն» առարկայի դասավանդման, թեմաների հետ կապված ինչ առաջարկություններ ունես:

Միքիչ ավելի հետաքրքիր և հետաքրքիր ձևով բացատրել,որ հասկանալի լինի։

Рубрика: Պատմություն

Հաշվետվություն պատմություն

Հնագույն հայկական մշակույթի մասին նյութական և հոգևոր ինչ վկայություններ են հասել ։

Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ։


Ինչ են առասպելները։

Ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկը, որի մեջ գերբնական ու չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։


Ներկայացնել Վահագնի , Տորք Անգեղ մասին։

Վահագն-Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրանք բռնվում են երկունքի ցավերով։

Տորք Անգեղ-Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տորք Անգեղը Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է։ Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է, որին տգեղության պատճառով Անգեղ են կոչել։


Ինչ է վիպերգը։

Հնագույնը առասպելաբանական վիպերգերն են՝ նվիրված աստվածների, դյուցազունների ծննդի ու արարքների նկարագրությանը, հիմնված առասպելական հավատալիքների ու պատկերացումների վրա(«Վահագնի երգը»)։ Համեմատաբար ուշ շրջանի արգասիք են կրոնական վիպերգերը («Նարեկացի», «Կարոս խաչ»)։


Ներկայացնել Արտաշես և Սաթենիկ վիպերգի բովանդակությունը։

Ալանները կովկասյան լեռնական այլ ժողովուրդների հետմիաբանվելով և գրավելով Վրաց թագավորության կեսը,խոշոր բազմությամբ գալիս և տարածվում են Հայոցաշխարհում։ Ալանների ներխուժման դեմն առնելու համարԱրտաշեսը հավաքում է իր զորքը և պատերազմի է դուրս գալիս։ Ալանները հայոց զորքերի ճնշման տակ փոքր-ինչհետ են նահանջում, անցնում են Կուր գետը և ճամբարում գետի հյուսիսային ափին։Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավայինափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանը։ Հայոց և ալանաց զորքերիընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանացթագավորը ստիպված է լինում հաշտություն խնդրել։


Ներկայացնել հայկական դիցարանը։

Հայկական դիցաբանությունը հայ ժողովրդի նախաքրիստոնեական շրջանում տարածված հավատալիքներն էին։ Այն իրենից ներկայացնում էր Հայաստանում դավանվող Զրադաշտական կրոնի ձուլումը բուն հայկական հավատալիքների և հելլենիստական մշակույթի հետ։ Դիցարանը ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխության, և դրա պատմությունը կարելի է բաժանել 3 փուլի՝ ուրարտական (Վանի թագավորությունում, մ․թ․ա 10-6րդ դարեր), զրադաշտական (Երվանդունիների թագավորության շրջանում՝ մ.թ.ա. 6-2-րդ դարեր) և հելլենիստական (Արտաշեսյան և Արշակունյաց թագավորության շրջանում՝ մ.թ.ա. 2 — մ.թ. 4-րդ դարեր)։

Рубрика: Պատմություն

Պատմություն

Առաջադրանք 1

«Ժամանակ անիշխանության»



Ներկայացնել Խոսրով Երկրորդ, Անակ Պարթևի հարաբերությունները:

Այս բոլոր արշավանքները, ավարներն ու ավերները մեծապես շփոթեցնում, նեղում ու մոլորեցնում են Արտաշիրին։ Նա իր մոտ է կանչում երկրի բոլոր թագավորներին, կուսակալներին, նախարարներին ու զորավարներին և խորհրդի նստում։ Արտաշիրը բոլորին աղաչում էր հնար գտնել, խնդրում, մեծամեծ պարգևներ էր խոստանում, ասում.

— Գուցե գտնվի մեկը, որ կարողանա Խոսրովից վրեժ լուծել։

Խոստանում էր անգամ իր վրեժը լուծողին շնորհել իր պետության երկրորդության գահը, ով էլ նա լինիր, թեկուզ անարգ և արհամարհված մեկը։

Այդ խորհրղին էր մասնակցում պարթևական տերության գլխավոր նահապետներից մեկը՝ անունը Անակ։ Լսելով թագավորի ցանկությունը, նա ոտքի է կանգնում և խոստանում իր ազգակիցներից վրեժ լուծել, իբրև թշնամիների։

— Եթե հավատարմորեն այդ վրեժը լուծես, — ասում է թագավորը, — ձեր պարթևական հայրենի իշխանությունը և պահլավական սեփական տիրույթները ձեզ կվերադարձնեմ, քեզ արքայական թագով կպսակեմ, կդարձնեմ իմ երկրորդը և իմ թագավորության մեջ կդառնաս երևելի ու փառավոր։

— Իմ ազգի մնացած անդամներին եթե դու պահես, — ասում է Անակը, — ապա այսօրվանից ես ու եղբայրս քեզ հրաժեշտ կտանք և կգնանք քո փափագը կատարելու։

Անակն ու եղբայրը ելնում են, վերցնում իրենց ընտանիքներն ու ունեցվածքը և ճամփա ընկնում դեպի Հայոց աշխարհի կողմերը։ Նրանք ձևացնում են, թե իբր ապստամբել են Արտաշիրի դեմ, հալածվում են նրանից և այժմ ապաստան են որոնում Հայոց աշխարհում։



Հիմնավորել «Ժամանակ անիշխանության» ժամանակաշրջանը;

Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում, Աղվանքում, Ատրպատականում, Վիրքում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ[1]։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչում Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։



Պատմել զրադաշտականության մասին:

Հավանաբար արմատավորված լինելով մ.թ.ա. 2-րդ հազարամյակում՝ զրադաշտականությունը պատմության մեջ նշվում է մ․թ․ա․ 5-րդ դարից սկսած[3]։ Միտրա աստծուն պաշտող մարերի և զրվնդականությունը պաշտող սասանյանների հետնորդերի հետ մեկտեղ, զրադաշտականությունը որպես Պարսկական կայսրության պետական կրոն ավելի քան հազարակյակ՝ մոտ մ․թ․ա․ 600-ից մ․թ․650 թվականներ։ 633–654 թվականներին արաբական արշավանքներից հետո 7-րդ դարից սկսած զրադաշտականությունը վերացվել է, և տարածում է գտել իսլամը[6]։ Վերջին հաշվարկներով ներկայումս զրադաշտականների թիվը կազմում է մոտ 190,000։

Рубрика: Պատմություն

Պատմություն

Առաջադրանք 1

1.Տրդատ Առաջինի գահակալումը

1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Հայաստանում գահին բազմել էր Հռադամիզդը, ով առանց երկմտելու սպանել էր իր հորեղբոր՝ Միհրդատի ամբողջ ընտանիքը։ Հայ ժողովուրդը չէր ցանկիանում ունենալ Հռադամիզդի նման թագավոր։ Իսկ Վաղարշ Ա-ի գահալակումը նոր հույսեր էր ներշնչում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80) իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք՝ ունենալով հայ ավագանու աջակցությունը։ Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով սկզբում մեկնում է Հռոմ, ապա հռոմեական զորքերի օգնությամբ վերստին բազմում հայոց գահին։ Հայերի կազմակերպած դավադրության արդյունքում Հռադամիզդը փախչում է Վիրք՝ հոր մոտ և սպանվում վերջինիս կողմից։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր[1]։



Ներկայացնել հայ-պարթևական հարաբերությունները ընդդեմ Հռոմի:

Հայ-պարթևական հարաբերությունները սրվում են դեռևս Պարթևստանի գահակալ Միհրդատ Բ-ի կառավարման ժամանակահատվածում, երբ գահաժառանգ Տիգրանին պատանդությունից ազատելու դիմաց որպես պայման Մեծ Հայքի թագավորությանը պարտադրվում է հանձնել սահմանամերձ «Յոթանասուն հովիտներ» կոչվող տարածքը։ Այդ տիրույթների հետագա պատկանելիության շուրջ վեճը Տիգրան Բ-ի կառավարման սկզբնական հատվածում` մ․թ․ա․ 94-92 թվականներին վերաճում է զինված բախման, որն ավարտվում է Հայքի կորստված տարածքների վերականգնմամբ։



Հռանդեայի ճակատամարտի հետևանքները:

Ըստ Մծբինում Հովիանոսի կնքած պայմանագրի՝ Հռոմեական կայսրությունը պարտավորվում էր չմիջամտել Հայաստանի գործերին, սակայն դա դեռ չէր նշանակում, որ Հռոմը մտադրություն ուներ Հայաստանը հանձնելու Պարսկաստանին։ Այդ իսկ պատճառով բյուզանդական արքունիքն Արինթեոսի գլխավորության Հայաստան է ուղարկում խոշոր բանակ։ Մինչև հռոմեացիների բանակի Հայաստան հասնելը Շապուհը փորձում էր բանակցություններ սկսել Պապի հետ։



Ներկայացրու Տրդատի թագադրման պատմությունը:

Պարթևական Վաղարշ Ա Արշակունի թագավորի օրոք Պարթևստանի և Մեծ Հայքի թագավորությունները փոխադարձ քայլեր ձեռնարկեցին մերձենալու և սերտ բարեկամություն հաստատելու ուղղությամբ: Հայոց ավագանին համաձայնեց պարթևական թագավորի եղբայր Տրդատին ճանաչել հայոց թագավոր:

Վաղարշ արքան և նրա եղբայր Տրդատը մեծ բանակով մուտք են գործում Հայաստան և հայկական ուժերի օգնությամբ գրավում թագավորության մայրաքաղաք Արտաշատը և վաճառաշահ քաղաք Տիգրանակերտը: Երկու տարի անց Տրդատը հայ ավագանու օգնությամբ հաստատվում է հայոց գահին, իսկ հռոմեացիների օգնությամբ Մեծ Հայքում հաստատված վրաց արքայազն Հռադամիզդը դիմում է փախուստի և շատ չանցած մահապատժի ենթարկվում իր իսկ հոր կողմից:

Рубрика: Պատմություն

Պատմություն

Նկարագրել Հռանդեայի ճակատամարտը:


Հայաստանում Արշակունիների արքայատոհմի հիմնադիր Տրդատ Ա-ն եղբոր՝ պարթեւ արքա Վաղարշ Ա-ի աջակցությամբ, երկարատև կռիվներ է մղել Հռոմի դեմ: Տրդատի վարած մարտերից ամենաուշագրավը 62 թ. Հռանդեայի /Եռանդ/ ճակատամարտն է:
Հայ և պարթև դաշնակից զորքերի դեմ է դուրս գալիս Պետոսի գլխավորած հռոմեական 66 հազարանոց բանակը: Հակառակորդի դեմ ակտիվ գործողություններ է իրականացնում հայոց այրուձին, որին հաջողվում է ոչ միայն կասեցնել լեգեոնների արշավանքը դեպի Տիգրանակերտ, այլեւ ջախջախել Հայկական Տավրոսի լեռնանցքներում տեղակայված հռոմեական կայազորները: Եվ այդպես հայերը հաղթեցին իսկ հռոմեացիները տարան շատ ծանր պարտություն։

Բնութագրել Տրդատ Առաջինին:

Նա ուժեղ և ռազմական թագավոր էր։ Նա պաշտպանեց իր մշակույթը,նաև երբ նա եկավ Հայաստան, վերականգնեց Գառնու ամրոցը։ Տրդատը եղել է քաջ և խելացի։



Սահմանել, բացատրել «Ժամանակ անիշխանության» հասկացությունը։

Սոհեմոսին հաջորդել է Բակուր Արշակունին (161-163թթ.): Նրան գահազրկել են Հռոմեացիները ու նորից գահ են բարձրացրել Սոհմեոսին (164-185թթ.): Սոհեմոսին հաջորդում է Վաղարշ եկրորդը (185-198թթ.), նրա օրոք Հայաստանը շատ հզորացավ և Արշակունիների թագավորությունը դարձավ ժառանգական, սակայն Վաղարշ եկրորդը պատերազմի ժամանակ սպանվեց, կովկասյան ցեղերի դեմ կռվի ժամանակ: Վաղարշ եկրորդին հաջորդեց իր որդին Խոսրով առաջինը (198-215թթ.), Խոսրովը հոր վրեժը լուծեց կովկասյան լեռնականներից, սակայն 215թ. Հռոմի կայսր Կարակալան խաբեությամբ կանչեց իր մոտ ասորիք, իբր հողեր նվիրելու, սակայն նրան իր թագուհու հետ միասին աքսորեց, որտեղ Խոսրովին սպանեց, նրան հաջորդեց որդին Տրդատ եկրորդը (216-252թթ.), որը կրկին Հայաստանը ոտքի հանեց:



Աղբյուրը՝ Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 113-127

Рубрика: Պատմություն

Պատմություն Հռոմ ամփոփում

1.Ներկայացնել Իտալիայի աշխարհագրական դիրքը։

Իտալական գտնվում է Միջերկրական ծովում։ Իտալիայիի ափերը քիչ են կտրտված, երկարությունը մոտ 7,5 հզ կմ է։ Ռելիեֆում գերակշռում են լեռներն ու բարձրությունները (տարածքի 4/5-ը)։ Վարչական բաժանումը՝ մարզեր մարզերի կազմի մեջ մտնող գավառներն են։ 


2.Ներկայացնել Հռոմ քաղաքի հիմնադրման մասին ավանդազրույցը։

Այն հիմնադրվել է նրանով,որ Մարս աստված և նրա կինը ունենում են երկու զույգ որդիներ։ Բայց նրանց գցում են գետի մեջ և նրանց գտնում է մի գայլ։ Նա կերակրում էր տղաներին իր կաթով։ Երբ տղաները մեծացան,որոշեցին որ այտ անտառում,որտեղ նրանք մեծացել էին, կառուցել մի քաղաք, բայց Հռոմեոսը սպանում է երղբորը և քաղաքը հրչակում է իր անունով։


3.Ովքե՞ր էին գլադիատորները, ի՞նչ իրավունքներ ունեին։

Գլադիատորներ, ստրուկներ Հին Հռոմում (մեծ մասամբ՝ ռազմագերիներ, դատապարտված անձինք են), որոնք վարժեցված էին ամֆիթատրոններում միմյանց (երբեմն՝ գազանների) դեմ զինված մենամարտերի համար։


4.Բացատրել բառերը
Պրինցիպատ, գլադիատոր, պլեբեյ, պատրիկ, սենատ, կոնսուլ, լեգեոն, ռեսպուբլիկան, հեթանոսություն, դիկտատոր։

Պրինցիպատ

գլադիատոր-Գլադիատորներ, ստրուկներ Հին Հռոմում (մեծ մասամբ՝ ռազմագերիներ, դատապարտված անձինք են), որոնք վարժեցված էին ամֆիթատրոններում միմյանց (երբեմն՝ գազանների) դեմ զինված մենամարտերի համար։ Գլադիատորների կռիվները, ըստ երևույթին, փոխ են առնվել էտրուսկներից և Հռոմում առաջին անգամ ցուցադրվել մ․ թ․ ա․ 264-ին։

պլեբեյ-Պլեբեյներ, ազատ բնակչության խավ Հին Հռոմում։ Մինչև մ․. թ․. ա. 3-րդ դարի սկիզբը ներգրավված չէին տոհմական համայնքի մեջ, իրավունք չունեին օգտվելու (ի տարբերություն պատրիկների) համայնական հողերից։

պատրիկ-հռոմեացի քաղաքացիներ։

սենատ-Սենատ, Հին Հռոմում բարձրագույն պետական մարմին, ծագել է պատրիկյան տոհմերի ավագների (ծերակուտականների) խորհրդից՝ թագավորական ժամանակաշրջանի (մոտ մ. թ. ա. 6 դարում) վերջում, եղել թագավորին կից պետական խորհուրդ։

կոնսուլ-Կոնսուլ, Հին Հռոմում հանրապետության շրջանում պատրիկներից ընտրված բարձրագույն կառավարման ավատական պաշտոնյաների տիտղոս։ Եղել է երկու կոնսուլ, որոնց ընտրել են ցենտուրիական կոմիտիաներում մեկ տարով։

լեգեոն-Լեգեոն (լատ.՝ legio, սեռական հոլով՝ legionis — ռազմական հավաք, կոչ, որը ծագում է՝ lego և legere — հավաքել), Հին Հռոմի բանակի հիմնական կազմակերպչական միավոր։

ռեսպուբլիկան-նշանակում է հանրապետություն։

հեթանոսություն-Հեթանոսությունը կրոնափիլիոփայական ուղղվածություն է, որը ունի Պանթեիստական բնույթ։ Հեթանոս տերմինը համարժեք է լատիկան paganus տերմինին,այն բխում է Pagus տերմինից և ունի հետևյալ իմաստը «քաղաքից դուրս ապրող, գյուղական միջավայրին բնորոշ, անկիրթ գյուղացի և գյուղաբնակ»։

դիկտատոր-չգիտեմ


5.Մի քանի նախադասությամբ ներկայացրու ներքոհիշյալ կայսրերին, հիմնավորիր ում օրոք կցանկանայիր ապրել.Հուլիոս Կեսար, Գայոս Օկտավիանոս, Մարկոս Ավրելիոս, Մարկոս Տրայանոս:

Հուլիոս Կեսար-Գայոս Հուլիոս Կեսար ոչ վաղ քան հուլիսի 12, մ. թ. ա. 100 և ոչ ուշ քան հուլիսի 13, մ. թ. ա. 100, Հռոմ, Հռոմեական Հանրապետություն — մարտի 15, մ. թ. ա. 44, Պոմպեոսի թատրոն, Հին Հռոմ հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, զորավար, գրող, պատմագիր։

Գայոս Օկտավիանոս-մոտ մ.թ.ա. 100 — 59 թվականներ), հռոմեացի սենատոր։ Ծագում է Օկտավիաների հին, հարուստ հեծյալների տոհմից։ Տոհմում առաջինն է, որ հասել է սենատորի աստիճանի։ Կայսր Օգոստոս Օկտավիանոսի հայրն է։

Մարկոս Ավրելիոս180 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է ուրբաթ։ Սա մեր թվարկության 180 թվականն է, II դարի 80-րդ տարին։

Մարկոս Տրայանոս-Տրայանոս (լրիվ անունը՝ Մարկոս Ուլպիոս Ներվա Տրայանոս, 53 թ. սեպտեմբերի 15, Իտալիկա, Իսպանիա — օգոստոսի 8/օգոստոսի 9 117 թ., Սելինունտ, Կիլիկիա), Հռոմի կայսր Անտոնինների հարստությունից։


6.Ամենահետաքրքիր փաստը ,որ բացահայտեցիր հռոմեացիների մասին։

1. Հռոմեացիներն ըմպում էին գլադիատորների արյունը: Հին Հռոմում սովորություն ունեին խմելու սպանած գլադիատորների արյունը` հավատալով, որ այդպես վերցնում են նրանց ուժը:

2. Մանուշակագույնը հարուստների գույնն էր համարվում: Հին Հռոմում սովորություն ունեին անծանոթներին դիմավորել` ըստ հագուստի, ավելի շուտ, ըստ հագուստի գույնի:


7.Ներկայացրու հռոմեական դիցարանից 5 աստվածների։

Ֆաունա — բնության և անտառների աստվածուհի, Մարս — պատերազմի աստավծ ,Վուլկան — ավերիչ կրակի աստված։

Рубрика: Պատմություն

Մարկոս Ավրելիոս

Իշխանության ժառանգումը ապահովվում էր անարյուն ճանապարհով: Յուրաքանչյուր կայսր դեռ կյանքի օրոք որդեգրում էր իրեն փոխարինողի, որն իր կողմից ընտրվում էր սենատի և բանակի հավանությամբ` հեղինակավոր զորահրամանատարների կամ վարչարարների շարքից: Մարկոս Ավրելիոսը խախտեց այդ սկզբունքը` իր հարազատ որդի Կոմմոդին հռչակելով համատիրակալ, որն ի զորու չգտնվեց ղեկավարել երկիրը: Իր բռնապետական գործողություններով նա համընդհանուր ատելություն վաստակեց և սպանվեց 192 թ.-ին: Դրանից հետո Հռոմը ներքաշվեց երկարատև պատերազմների մեջ գահի բազմաթիվ հավակնորդների միջև:

Հռոմեացի պատմիչները, որոնք հստակորեն բաժանում էին կայսրերին «լավ»-երի և «վատ»-երի, Անտոնիններին դասում էին լավերի շարքում և նրանց կենսագրությունները կազմում էին բացառապես գովերգող տոների մեջ:

Рубрика: Պատմություն

Մարտ ամսվա ամփոփում



Մարտի 2-7-ը, առաջադրանք — չեմ կատարել
Մարտի 8-14-ը, առաջադրանք
Մարտի 14-20-ը, առաջադրանք
Գարնանային նախագիծ
Թարգմանություն

Ներկայացնել, հիմնավորել այս ամսվա ամենադուր եկած թեման:

Ինձ դուր եկավ Մարտի 14-20 աշխատանքը։ Այդ թեման ամենալավն է։


Այս ամսվա աշխատանքը գնահատել 10 բալանոց սանդղակով.
Սովորող՝8
Ծնող՝8

Рубрика: Պատմություն

Հայկական արձաններ։ Գարնանային նախագիծ

Կարգավիճակ
ՀՀ պետական հուշարձան ID 1.6/95.3
Համայնք
Կենտրոն
Առաջին հիշատակում
1939
Գտնվում է
Ազատության հրապարակում
Բարձրություն
8,5 մ
Քանդակագործ(ներ)
Արա Սարգսյան
Ճարտարապետ(ներ)
Գրիգոր Աղաբաբյան
Հիմնադրում
1939
Նյութ
բրոնզ, Բջնիի բաց վարդագույն գրանիտ
Շինարարության ավարտ
նոյեմբերի 17, 1957
Ներկա վիճակ
կանգուն

Սասունցի Դավիթ

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց։ Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը, որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածու իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի։ 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։

Рубрика: Պատմություն

Պատմություն տնային աշխատանք

Առաջադրանք 1

1.Ընտրել հունական աստվածներից մեկին , կարդալ իր մասին , ներկայացնել բլոգում/պատումի կամ տեսանյութի տեսքով:

ՊՈՍԵՅԴՈՆ


Աշխարհի բաժանման ժամանակ նրան բաժին ընկան ծովերը: Պոսեյդոնն իր կնոջ՝ Ամփիտրիտայի և որդու՝ Տրիտոնի հետ բնակվում էր շքեղ դղյակում ծովի հատակում: Ծովի վրա սլանում էր կառքով երկարաբաշ ձիերով լծված կառքով, ձեռքին եռաժանի, որով նա կարող էր կանչել փոթորիկներ, փլուզել ժայռեր, քարից կտրել աղբյուրներ և այլն:Նրա շքախումբը կազմված է ներեիդներից, տրիտոններից և այլ ֆանտաստիկ էակներից: Ձեռքի եռաժանիով ժայռեր է ճեղքում: Ապոլլոնի հետ կառուցում է Տրոյա քաղաքի պարիսպը: Աթենքին տիրելու համար, Աթենասի հետ վեճի է բռնվում, բայց պարտվում է: Հաճախ անվանվում է «երկիրը սասանող», քանի որ Պոսեյդոնի հետ է կապվում երկրաշարժի առաջացումը:

Ի՞նչ լիազորություններ և հմտություններ ուներ նա:

Պոսեյդոնը լիակատար իշխանություն ու վերահսկողություն ուներ օվկիանոսի վրա: Նա կարող էր փոթորիկներ ստեղծել նավերը խորտակելու կամ եղանակը մաքրելու համար ՝ նրանց օգնելու համար: Նա նաև կարող էր երկրաշարժեր առաջացնել ցամաքում, ինչը նրան բերեց «հող ցնցող» տիտղոսը:

Պոսեյդոնի ծնունդը

Պոսեյդոնը Քրոնոսի և Ռեայի որդին էր ՝ տիտանների թագավորը և թագուհին: Ծնվելուց հետո Պոսեյդոնը կուլ է տվել իր հայր Քրոնոսը մարգարեության պատճառով, որն ասում էր, որ Քրոնուսի երեխաները մի օր գահընկեց են անում նրան: Ի վերջո Պոսեյդոնին փրկեց իր կրտսեր եղբայր Զեվսը:



2. Պատմել «Հին աշխարհի յոթ հրաշալիքների» մասին/նկարներով/, ներկայացնել «21-րդ դարի 7 հրաշալիքները»/ըստ քեզ/, ներկայացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի յոթ հրաշալիքները /ըստ քեզ/:

ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՅՈԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ

1) Եգիպտական բուրգեր

2) Ալեքսանդրիայի փարոս

3) Զևսի արձան

4) Հռոդոսի կոթող

5) Շամիրամի կախովի այգիներ

6) Հալիկառնասի դամբարան

7) Արտեմիսի տաճար

21-ՐԴ ԴԱՐԻ 7 ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

1) Քեոպսի բուրգը

2) Շամիրամի կախովի պարտեզները

3) Զևսի արձանը Օլիմպոսում

4) Արտեմիսի տաճարը Եփեսոսում

5) Հալիկառնոսի դամբարանը

6) Հռոդոսի կոթողը

7) Ալեկսանդիայի փարոսը

Աղբյուրներ https://www.dasaran.net/apps/wiki/view/alias/%D5%8A%D5%B8%D5%BD%D5%A5%D5%B5%D5%A4%D5%B8%D5%B6

Աղբյուրներ                                               https://hy.tristarhistory.org/poseidon

Աղբյուրներ  https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%B8%D5%BD%D5%A5%D5%B5%D5%A4%D5%B8%D5%B6։