Рубрика: Երկրաչափություն

Հավասարասրուն եռանկյունի

5. M և P կետերը գտնվում են b ուղղի միևնույն կողմում: b ուղղին տարված MN և PQ ուղղահայացները հավասար են. O կետը NQ հատվածի միջնակետն է:
ա) Ապացուցեք, որ <OMP=<OPM,
բ) Գտեք <MON-ը, եթե <MOP=105⁰:

ա) NM=PQ

ON=OQ

անկ.ONM=OQP=90⁰=>∆ONM=∆OQP=> անկ.NMO=անկ.OPQ

բ)



6. DK հիմքով DEK հավասարասրուն եռանկյան մեջ EF հատվածը կիսորդ է, DK=16 սմ, <DEF=43⁰: Գտեք KF-ը, <DEK-ն, <EFD-ն:

անկ.DEK=86⁰

անկ.EFD=90⁰

KF=8⁰

Рубрика: Ֆիզիկա

Տարբեր երկրների զանգվածիչափման միավորները

Ահա փոքր պատում զանգվածի մասին:

ՄՀ-ում որպես զանգվածի միավոր է ընդունված է պլատինի և իրիլումի համաձուլվածքը՝ կիլոգրամը: Բայց գոյություն ունեն զանգվածի ուրիշ չափման միավորներ: Տարբեր երկրներում կան զանգվածի տարբեր չափման միավորներ: Համաշխարհային չափման միավորներ են՝ տոննան, ցենտերը, կիլոգրամը, գրամը, միլիգրամը և այլն:

Մի քանի երկիր ունի ավանդական չափման համակարգեր. Անգլիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, Ճապոնիան և այլն: Ահա ռուսական զանգվածի չափման համակարգը ռուսերեն տարբերակով.

МераОтношение к меньшейФунтыГраммыКилограммы
доля192160,0444
золотник96 долей1964,2657
лот3 золотника13212,79726
фунт32 лота1409,51240,40951241
пуд40 фунтов4016380,496416,380496
берковец10 пудов400163,8

Ահա Անգլիական զանգվածի չափման միավորների համակարգը.

Չափման միավորՈւրիշ միավորով արտահայտվածԳրամով արտահայտված
ֆունտ12 ունցիա
5760 գրան
373,24172 գ
ունցիա (uncia, oz)8 դրախմա
24 սկրուպուլ
480 գրան
31,1035 գ
դրախմա1/96 ֆունտ
1/8 ունցիա
3 սկրուպուլ
60 գրան
3,88794 գ
սկրուպուլ (scrupulum)1/3 դրախմա
20 գրան
1,296 գ
գրան (granum)1/20 սկրուպուլ64,79891 մգ

Ահա Ֆրանսիական զանգվածի չափման միավորները.

  • արպան
  • բարրիկ
  • լյո
  • մյուիդ

Ահա Չինական զանգվածի չափման միավորները.

  • խու
  • սի
  • խաո
  • լի
  • ֆենյ
  • ցանյ
  • լյան
  • ցզինյ
  • դանյ

Ահա Ճապոնական զանգվածի չափման միավորների համակարգը.

1 ֆուն (分) = 375 մգ
1 մոմմէ (匁)= 10 ֆուն= 3,75 գ
1 կին (斤)= 160 մոմմէ= 600 գ
1 կամմէ կամ կան (貫, 貫目)= 1000 մոմմէ= 3,75 կգ
Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Ինչ կլիներ իմ գրքի վերնագիրը

Այստեղ մի աղջիկ որի անունը Լալի է, հանկարծակի կարողացել է ճամփորդել «ապագայով»։ Նա հայտվել էր 1246 թ. ու աշխարհում ամեն ինչ փոխվել էր։ Հայաստանը Չինաստանի չափ էր դառել։ Լինելու են նաև թռչող ավտոմեքենաներ,ավտոբուսներ և այլն։ Սուտը վերանալու է և ամեն ինչ լինելու է խաղաղ և հանգիստ, որովհետև պատերազմ հասկացողություն այլևս չկար։ Հայաստանը լինելու է միակ երկիրը,որտեղ մնացել են հին քարե եկեղեցիները։ Ամենահայտնի կրոնները լինելու է Քրիստոնեությունը և Իսլամը, բայց ավելանալու են շատ կրոներ։

Рубрика: Հանրահաշիվ 7

Բազմանդամներ։ Ինքնաստուգում

Առաջին տարբերակ

1) Բազմանդամը բերեք կատարյալ տեսքի և որոշեք նրա աստիճանը.

4a²b+5b²a+baa+3aba=8a²b+5ab²

Աստիճանը 3-ն է

2) Ձևափոխենք արտահայտությունը կատարյալ տեսքի բազմանդամի.

(8x-5)+(3x-7)-(9x-1)=2x−11

3) Կատարեք բազմապատկում.

x³(x²+x-2)=x⁵-x⁴+2x³

4) Կատարեք բազապատկում.

(2x-3)(9x²+12x+5)=18x³−3x²−26x−15

Рубрика: Հայոց լեզու

Աշուն

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։

Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս….

Վտիտ- տկար, թույլ

Մեգ- երկրի վրա իջած մառախուղի թանձր շերտ

Рубрика: Երկրաչափություն

Երկրաչափություն

Լրացուցիչ(տանը)

2) Գծագրեք սուրանկյուն, ուղղանկյուն և բութանկյուն եռանկյուններ: GeoGebra ծրագրի օգնությամբ նշեք կողմերի միջնակետերը և տարեք եռանկյան միջնագծերը:



3) Գծագրեք սուրանկյուն, ուղղանկյուն և բութանկյուն եռանկյուններ: Տարեք նրանց կիսորդները, բարձրությունները:

Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Գործնական քերականություն (23.11)

1․ Խաղալիք, ընկեր, տուն, աղջիկ բառերը հոլովի´ր:

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)- խաղալիք, ընկեր, տուն, աղջիկ

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)- խաղալիքի,ընկերոջ,տան,աղջկա

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)- խաղալիքին, ընկերոջը, տան, աղջկան

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)- խաղալիքից, ընկերոջից, տանից, աղջկանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)- խաղալիքով,ընկերով,տնով, աղջկանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)- խաղալիքի մեջ, ընկերոջ մեջ, տան մեջ, աղջկա մեջ

2. Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ:

Բևեռախույզ, երկրամերձ:

Ձկնակեր, մարդավաճառ:

3. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս:

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես:

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կենդանի են տեսել:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին:

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Թշնամու նման եք խոսում:

Հարցը իր (յուր) ձևով լուծեց ու գնաց:

4․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

5․ Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող եե լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

6․Քո դպրոցի մասին մանրամասն պատմի՛ր (ի՞նչ ես սիրում, ո՞րն է քո սիրելի անկյունը, ի՞նչն է քեզ տխրեցնում, ի՞նչ կուզեիր փոխել):

Ինչ եմ սիրում

Շատ եմ սիրում, որ մեր դպրոցում ուսուցիչները շատ բարի և ընկերասեր։ Նրանք քեզ հետ շփվում են այնպես, ոնց որ քո ընկերուհին լինեն։

Իմ սիրելի անկյունը

Ես շատ եմ սիրում քիմիայի և Հայոց լեզվի, գրականության դասարանները։ Չգիտեմ ինչու։

Ինձ տխրեցնում է

Որ դասարանները ցրում են։ Դա ամենահիմար բանն է մեր դպրոցում։ Առանց դրա մեր դպրոցը կլինի հիանալի։

Ինչ կուզեի փոխել

Կուզեի որ մինչև 6-8-րդ դասարանները գնային լողի,ոնց որ գնում էինք 5-ում։