Рубрика: Բնագիտություն

Բնագիտություն

Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։



Բջջաթաղանթը,պլազմային թաղանթը և ցիտոպլազման։



Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։



Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր։ Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը։



Ո՞րտեղ է գտնվում բջջահյութը և ինչ է այն պարունակում։



Համարյա բոլոր բուսական բջիջներում երևում են բջջահյութով լցված խոռոչներ՝ վակուոլներ: Բջջահյութը հեղուկ է` ջրի մեջ լուծված շաքարով և զանազան այլ նյութերով: Օրինակ՝ կիտրոնի բջջահյութում պարունակվում է կիտրոնաթթու։ Բջջահյութ շատ կա հասուն պտուղների բջիջներում և բույսերի հյութալի օրգաններում:



Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում։



Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ` պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ։ Բույսի անգույն մասերում` արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ:

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն 20★

Տեքստը պատմի՛ր՝

ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից,

Մենք Ամստերդամում ունենք մի սրճարան,որտեղ թույլատրվում է միայն երեխաների մուտքը։ Այնտեղ բոլորը երեխաներ են,մատուցողները,հավաքարարը։ Բայց այն բաց է միայն շաբաթ կիրակի…դե դուք հասկացաք ինչի։

բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից։

Ամստերդամում կա մի մանկական սրճարան, որտեղ միայն երեխաներ են։ Բոլոր աշխատողները երեխա են։ Բայց ռեստորանը բացվում է միայն շաբաթ կիրակի,որովհետև երեխաները դասի են մնացած օրերին։ Ես այնտեղ պատ եմ գնում, շատ լավ տեղ է։

գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով):

Ամստերդամում կա մի մանկական սրճարան որտեղ միայն երեխաներ են պատկերացն՞ում եք։ Ես ապշած եմ։ Ես շաաաատ կուզենայի այցելել այդ սրճարանը։ Երևի Հայաստանում էլ կարելի է սարքել դրանից։

Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:

2. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:

Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:

Մի անգամ, մի փոքր թռչուն է տեսնում և ուզում է օգնել նրան, որպեսզի չթոռոմի։ Նա գնում է, ջուր է բերում, մի դույլի մեջ,որը մարդիկ են թողել անտառում։ Թռչնակը ասաց,որ նորից փուլ լցվի, գլուխդ կմտցնես այդ դույլի մեջ՝ համ կթարմանաս՝ համ չես չորանա՝ համ էլ փոշին կանցնի։

Բույսը խոնարհվեց և այլևս նրա ոչ փռշտոցը,ոչ հազոցը ոչ մեկ չի լսել։

Рубрика: Պատմություն

Պատմություն

Առաջադրանք 1

1.Տրդատ Առաջինի գահակալումը

1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Հայաստանում գահին բազմել էր Հռադամիզդը, ով առանց երկմտելու սպանել էր իր հորեղբոր՝ Միհրդատի ամբողջ ընտանիքը։ Հայ ժողովուրդը չէր ցանկիանում ունենալ Հռադամիզդի նման թագավոր։ Իսկ Վաղարշ Ա-ի գահալակումը նոր հույսեր էր ներշնչում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80) իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք՝ ունենալով հայ ավագանու աջակցությունը։ Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով սկզբում մեկնում է Հռոմ, ապա հռոմեական զորքերի օգնությամբ վերստին բազմում հայոց գահին։ Հայերի կազմակերպած դավադրության արդյունքում Հռադամիզդը փախչում է Վիրք՝ հոր մոտ և սպանվում վերջինիս կողմից։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր[1]։



Ներկայացնել հայ-պարթևական հարաբերությունները ընդդեմ Հռոմի:

Հայ-պարթևական հարաբերությունները սրվում են դեռևս Պարթևստանի գահակալ Միհրդատ Բ-ի կառավարման ժամանակահատվածում, երբ գահաժառանգ Տիգրանին պատանդությունից ազատելու դիմաց որպես պայման Մեծ Հայքի թագավորությանը պարտադրվում է հանձնել սահմանամերձ «Յոթանասուն հովիտներ» կոչվող տարածքը։ Այդ տիրույթների հետագա պատկանելիության շուրջ վեճը Տիգրան Բ-ի կառավարման սկզբնական հատվածում` մ․թ․ա․ 94-92 թվականներին վերաճում է զինված բախման, որն ավարտվում է Հայքի կորստված տարածքների վերականգնմամբ։



Հռանդեայի ճակատամարտի հետևանքները:

Ըստ Մծբինում Հովիանոսի կնքած պայմանագրի՝ Հռոմեական կայսրությունը պարտավորվում էր չմիջամտել Հայաստանի գործերին, սակայն դա դեռ չէր նշանակում, որ Հռոմը մտադրություն ուներ Հայաստանը հանձնելու Պարսկաստանին։ Այդ իսկ պատճառով բյուզանդական արքունիքն Արինթեոսի գլխավորության Հայաստան է ուղարկում խոշոր բանակ։ Մինչև հռոմեացիների բանակի Հայաստան հասնելը Շապուհը փորձում էր բանակցություններ սկսել Պապի հետ։



Ներկայացրու Տրդատի թագադրման պատմությունը:

Պարթևական Վաղարշ Ա Արշակունի թագավորի օրոք Պարթևստանի և Մեծ Հայքի թագավորությունները փոխադարձ քայլեր ձեռնարկեցին մերձենալու և սերտ բարեկամություն հաստատելու ուղղությամբ: Հայոց ավագանին համաձայնեց պարթևական թագավորի եղբայր Տրդատին ճանաչել հայոց թագավոր:

Վաղարշ արքան և նրա եղբայր Տրդատը մեծ բանակով մուտք են գործում Հայաստան և հայկական ուժերի օգնությամբ գրավում թագավորության մայրաքաղաք Արտաշատը և վաճառաշահ քաղաք Տիգրանակերտը: Երկու տարի անց Տրդատը հայ ավագանու օգնությամբ հաստատվում է հայոց գահին, իսկ հռոմեացիների օգնությամբ Մեծ Հայքում հաստատված վրաց արքայազն Հռադամիզդը դիմում է փախուստի և շատ չանցած մահապատժի ենթարկվում իր իսկ հոր կողմից: