Рубрика: Հասարակագիտություն

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին և, ի պատիվ մանուկ Քրիստոսի կնքվել Մանուկ անունով։

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: 

Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:

1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Համառ ու հետևողական գործունեություն է ծավալել`   պատրաստելու միաբանական այնպիսի գործիչներ, որոնք ընդունակ լինեն լուսավորություն տարածել հայ ժողովրդի լայն խավերի մեջ:

Միաբանությունը 1772թ. երկփեղկվել է, և միաբանների մի խումբ 1811թ. հաստատվել է Վիեննայում: Մխիթարյան միաբանության երկու ճյուղերն էլ հրատարակել են բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հիմնել կրթարաններ։

Վենետիկի Մխիթարյանների տնօրինության տակ մինչև այսօր գործում է Սամվել-Մուրադյան վարժարանը (Ֆրանսիա), Մուրադ-Ռափայելյան վարժարանը (Իտալիա), Բուենոս-Այրեսի և Հալեպի Մխիթարյան վարժարանները:

Աղբյուր

Рубрика: Հասարակագիտություն

Մարդու պահանջմունքները

  • Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:

Մարդուն պետք է իրեն իմանալ ուրիշներին ներկայանալու համար, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ կարծիք կազմել քո մասին: Նաև մարդուն իրեն իմանալը օգնում է սեփական կարծիք ունենալ և կարողանալ իր կարծիքը արտահայտել քննարկումների ժամանակ: Երբ լավ գիտես ինքդ քեզ, գիտես քո ուժեղ և թույլ կողմերը, կարող ես օգտակար գործ անել՝ օգնել մարդկանց ու շրջակա միջավայրին:

  • Ինչպե՞ս է արտահայտվում նոր միջավայր, նոր աշխարհ ստեղծելու մարդու ձգտումը: Մի՞շտ է այդ ձգտումը դրական հետևանքների հանգեցնում:

Տարբեր մարդկիկ նոր միջավայրը տարբեր ձև են ընդհունում և ընկալում: Կան մարդիկ որ վախենում են նոր միջավայրից և չեն կարողանում հեշտությամբ ինտեգրվել: Բայց նաև կան մարդիկ, որոնք շատ ինքնավստահ են և պատրաստ են ամեն ինչ նորից սկսել և ստեղծել նոր շրջապատ նոր մարդկանցով: Բայց կան նաև մարդիկ ինձ նման, որոնք թողնելով իրենց հայրենիքը, մեկնում են ուրիշ երկիր նոր երազանքների հետևվից՝ չիմանալով ինչ է իրենց սպասվում: Ես շատ վախեցած էի սկզբում, երբ իմացա, որ պետք է նոր դպրոց հաճախեմ և հանդիպեմ նոր մարդկանց: Ես կարողացա հաղթահարել իմ մեջի վախը և ստեղծեցի նոր շրջապատ նոր ծանոթներով ու նոր ընկերներով: Բայց բոլորը չեն, որ նոր շրջապատում կարողանում են ճիշտ ճանապարհով գնալ, շատերը ցավոք սրտի վատ շրջապատի զոհ են դառում:

  • Ո՞ր իրերն են ձեզ համար կարևոր, ճամփորդության մեկնելիս ո՞ր իրերն եք առաջինը վերցնում ձեր կարիքներն ու պահանջմունքները հոգալու համար:

Ճամփորդության մեկնելիս ես նախ ստուգում եմ տվյալ վայրի եղանակը համոզվելու համար, որ ունեմ համապատասխան հագուստ: Իմ հեռախոսը, հեռախոսի լիցքավորման լարը և ականջակալները, որպեսզի ճանապարհին զբաղվելու բան ունենամ: Հիգիենայի պարագաներ՝ ատամի մածուկ և խոզանակ, անձեռոցիկ, հիմա արդեն ավելացել է նաև ախտահանող միջոջը: Վերջինը ես կվերցնեմ ինձ հետ իմ ընտանիքին, որովհետև առանց նրանց չեմ պատկերացնում ճամբորդությունը:

Рубрика: Հասարակագիտություն

جمهوری اسلامی ايران։Իրանի Իսլամական Հանրապետություն

Դրոշը

Զինանշանը

Հիմնական կենսագրությունը

Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավ արևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը`   Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան`   մոտ 2250 կմ: Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ²։ Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած։ Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ: Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում`   Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով։

Լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին։ Ռելիեֆը շատ բարդ է, բարձրությունների տատանումները`   խիստ կտրուկ։