Рубрика: Կենսաբանություն

Արտաթորության համակարգ

  • 1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:

րտազատության օրգանների հիգենիան սուր (կծու, թթու, աղի) բնույթի սննդանյութերի օգտագործումը բացասաբար է ազդում երիկամների, հատկապես նեֆրոնների կառուցվածքի և գործառույթի վրա։ Սննդային թունավորումները կազմափոխում, քայքայում են երիկամի բջիջները, որի հետևանքով խանգարվում է երկրորդային մեզի առաջացումը, և օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր, ամինաթթուներ, գլյուկոզ և այլ անհրաժեշտ նյութեր։ Վատ մշակված սննդամթերքներում, հատկապես, երբ այն երկար ժամանակ պահվում է տաք պայմաններում, արագորեն բազմանում են մանրէներ և երիկամներում բորբոքային երևույթների պատճառ դառնում։

  • 2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:

Պատճառներն են՝ շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշումը, գլոմերուլոնեֆրիտը և երիկամների պոլիկիստոզը։ Ռիսկի գործոն է ընտանեկան պատմության առկայությունը։

  • 3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

 Երբ այն ախտահարում է ստորին միզուղիները, ապա կոչվում է միզապարկի ինֆեկցիա (ցիստիտ), իսկ երբ վերին միզուղիները՝ երիկամների ինֆեկցիա (պիելոնեֆրիտ)։ Ստորին միզուղիների ինֆեկցիաների ժամանակ ախտանիշներն են ցավը միզարձակության ժամանակ, հաճախակի միզարձակումը և միզարձակության զգացողությունը, չնայած միզապարկը դատարկ է։

  • 4.Ինչ պիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի
    վրա
    :

Նախ և առաջ՝ երիկամների անխափան աշխատանքն ապահովելու համար պետք է հրաժարվել յուղոտ սննդամթերքից, ֆաստֆուդից, շաքարից, աղից և սուր համեմունքներից, քանի որ վերոնշյալները վնասում են երիկամները։
Բացի դրանից, մասնագետները պնդում են, որ գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք մեր երիկամներին առավելագույն օգուտ են բերում։




Автор:

Բարև ձեզ ես Մարիան եմ։ Սովորում եմ 8-7 դասարանում։ Սիրում եմ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ և երգ լսել։ Որպես երաժշտական ժանր ընտրում եմ kpop, arctic monkeys, the neighborhood, wave to earth, CAS, odetari, 9lives և այլն։ Kpopից ամենաշատը սիրում եմ ENHYPEN և Blackpink խմբերը:

Оставьте комментарий