Կարդալ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքը: Կատարել առաջադրանքները։
1. Գրել կապույտ գրված բառերի հոմանիշները:
Լուռ ու մունջ — սուս ու փուս
Դատարկ — փուչ, սին
Երկյուղ — վախ, ահ, սարսափ
Միմյանց — իրար
Սաստկանալ — խստանալ, ուժգնանալ, զորանալ,
Փարատել — հեռացնել, վերացնել
Տարօրինակ — անսովոր, արտասովոր
Ջուլհակ — ոյտայնագործ, կտավագործ
Ճախարակ — պախարակ
Հանճար — տաղանդ, տուրք
Համբավ — հռչակ, անուն
Անհամար — անթիվ, անհաշիվ, անչափ
2. Բացատրել նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:
Տեսնես ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել — տեսնես ի՞նչ է թափառաշրջիկի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափեցնում:
Լուն ուղտ շինելով — չափազանցելով:
Ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը — ժանտախտ հիվանդությամբ պետք է վերացնես մեր երկրի ժողովրդին:
Ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցի — իրավիճակը լավացնելու փոխարեն ավելի վատացրեցի:
Ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը — թաքնված մասն էր գալիս Սպահանի հայկական թաղամասում:
Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա — եթե ինձ ճանաչեցիր` կարող ես ասել ինձ, թե ինչ է եղել, գաղտնիք կմնա։