Рубрика: Հայոց լեզու, Գրականություն

Մեր դպրոցի միակ պրոբլեմը

Ես, իհարկե, չեմ ուզում ոչ մեկի տրամադրությունը փչացնել, բայց շատ եմ նեղվել, որ մեր դպրոցը այսպես է անում․ նկատել եմ, որ ընդհանուր պարապունքներին մենք պարում ու երգում ենք, իսկ սահմանի մոտ մարդիկ աղոթում են իրանց կյանքի համար, վախում են, որ քնելուց հետո էլ չեն արթնանա։ Երեկ լուրերով լսեցի, որ շատ երեխաների ծնողները հասցրել են դուրս գալ գյուղերից և քաղաքներից, իսկ երեխաները չեն հասցրել։ Ու այստեղ, այս ծանր վիճակում, մենք պարում ու ուրախանո՞ւմ ենք։ Ես շատ եմ նեղվել և  մտահոգ եմ, որովհետև իմ բոլոր բարեկամները ապրում են Կապանում և Մեղրիում, որոնք շատ մոտ են սահմանին։ Նրանք ասել են, որ մեկ-մեկ լսում են կրակոցի ձայներ։ 2020 թվականին մենք այսպես չէինք անում, իսկ հիմա ի՞նչ փոխվեց։ Եկե՛ք հարգենք մեր հայրենակիցներին և, պարելու ու ուրախանալու փոխարեն, միասին կարողանանք ուժեղ մնալ։